«Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցության և կարիերայի աճի աջակցություն. Սեմինարներ հիմնված լեհական և եվրոպական (իրավական և տնտեսական) փորձի վրա» ծրագիր


«Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցության և կարիերայի աճի աջակցություն. Սեմինարներ հիմնված լեհական և եվրոպական (իրավական և տնտեսական) փորձի վրա» ծրագիր

Տեղեկացնենք, որ Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելյան իրավունքի ինստիտուտ հիմնադրամը սկսել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցության և կարիերայի աճի աջակցություն. Սեմինարներ հիմնված լեհական և եվրոպական (իրավական և տնտեսական)  փորձի վրա» ծրագիրը։

Ուրախ ենք նշել, որ Հայաստանից ծրագրի գործընկերներն են «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամը և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Ծրագրի նպատակն է աջակցել և նախաձեռնել համակարգային փոփոխություններ՝ ուղղված կանանց շրջանում ձեռներեցության և մասնագիտական կարիերայի զարգացմանը, առաջին հերթին՝ ՀՀ մարզերում։

Ըստ վերլուծությունների՝ Հայաստանի մարզերում կանայք դե ֆակտո մնացել են միայնակ և չգիտեն իրենց ներկայիս սոցիալական կարգավիճակը փոխելու հնարավորության մասին, նրանք ակտիվորեն պահպանում են իրենց նախկին ավանդական դերերը, հաճախ միայն որպես տնային տնտեսուհի կամ առավելագույնը ցածր վարձատրվող ֆիզիկական աշխատողներ։

Մարզերի կանայք կարծես համակերպվել են այս իրավիճակի հետ։ Ըստ «Հայաստանի գենդերային բարոմետր» սոցիոլոգիական հետազոտության, որն անցկացվել է մի քանի տարիների ընթացքում մինչև 2019 թվականը, կանանց 56%-ը կարծում է, որ գործազրկության դեպքում աշխատանքի դիմելիս առաջնահերթությունը պետք է տրվի տղամարդկանց, կանանց 41%-ը վախենում է. սկսել նոր աշխատանք՝ նշելով, որ չի դիմանա նոր աշխատանքին, և հարցված կանանց 21%-ն ասել է, որ կանայք ընդհանրապես չպետք է աշխատեն։

Սա է պատճառը, որ ծրագրի նպատակներն են համակարգային աջակցությունը Հայաստանի մարզերում կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանը, առկա խնդիրների խորը վերլուծության իրականացումը, որոնք թույլ չեն տալիս հայ կանանց ավելի ակտիվ մասնակցություն ունենալ անհատական ձեռներեցության մեջ և կանանց ակտիվացման խոչընդոտների հաղթահարման գործիքների և անհրաժեշտ իրավական փոփոխությունների և այլնի բացահայտում:

RITA «Շրջանը անցումնային փուլում» ծրագիր

Ծրագիրը համաֆինանսավորվել է Լեհ-Ամերիկյան Ազատության հիմնադրամի աջակցությամբ որպես RITA «Շրջանը անցումնային փուլում» ծրագրի մի մաս որն իրականացվում է Կրթություն Դեմոկրատիայի համար հիմնադրամի կողմից։


16 Հունվարի 2023, Երկուշաբթի

Վերջին հրապարակումները