Մեր առաքելությունը


«Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրամը գործարար կապեր է հաստատում տեղական և օտարերկրյա պետական մարմինների, միջազգային, հասարակական, առևտրային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների հետ, մասնակցում է համատեղ միջոցառումների իրականացմանը, համագործակցում այլ միջազգային կազմակերպությունների հետ։

Անհրաժեշտություն կա զարգացնել Հայաստանի, Լեհաստանի և Կովկասի միջև տնտեսական համագործակցությունը այնպես, որ կարողանա բոլորին բերել բարգավաճում և լավ փոփոխություններ։ Մեր կազմակերպության տեսլականն է միավորել բոլոր ոլորտները և կառուցել ամուր համայնք, որը կունենա դրական տնտեսական ազդեցություն։

«Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն » հիմնադրամի նպատակն է խթանել տնտեսական, պատմական, մշակութային և գիտական համագործակցությունը Լեհաստանի, Հայաստանի և Կովկասի միջև։