Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցության և կարիերայի աճի աջակցություն. Թրեյնինգներ հիմնված լեհական և եվրոպական (իրավական և տնտեսական) փորձի վրա» ծրագրի փակման արարողությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին, Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելյան իրավունքի ինստիտուտ հիմնադրամի նախագահ Միխալ Սադլովսկին, «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սոնա Քոլիկյանը և այլոք։
Ծրագրի նպատակն էր աջակցել և նախաձեռնել համակարգային փոփոխություններ՝ ուղղված կանանց շրջանում ձեռներեցության, տնտեսական և մասնագիտական կարիերայի զարգացմանը, առաջին հերթին՝ ՀՀ մարզերում։
Ծրագիրը ֆինանսավորվել է Լեհ-Ամերիկյան Ազատության հիմնադրամի աջակցությամբ որպես RITA «Շրջանը անցումնային փուլում» ծրագրի մի մաս, որն իրականացվում է «Կրթություն Դեմոկրատիայի համար» հիմնադրամի կողմից։
Ծրագիրը ՀՀ-ում իրականացրեց «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամը։
Վերջին հրապարակումները