«Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի բացման արարողություն


«Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի բացման արարողություն

Սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի բացման արարողությունը:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության Քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար, II քարտուղար, Մարչին Ռուժիցկին, Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելյան իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչներ Միխալ Սադլովսկին, Մարեկ Ռեշուտան, և այլոք:

 

Իր խոսքում «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սոնա Քոլիկյանը նշել է․ «Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համագործակցության ևս մեկ վառ օրինակ է «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի ստեղծումը: Լիահույս ենք, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները:

 

«Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Միխալ Սադլովսկին ավելացրել է, որ հիմնադրամը կհանդիսանա որպես կամուրջ 2 երկրների և Կովկասի միջև:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության Քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար, II քարտուղար, Մարչին Ռուժիցկին: Պարոն Ռուժիցկին նշեց, որ հիմնադրամը լավ հնարավորություն է համագործակցության ամրապնդման համար:

 

Նշենք, որ այս միջոցառումը համաֆինանսավորվել է «Կրթություն հանուն ժողովրդավարության հիմնադրամի» ՝ որպես «RITA - անցումներ տարածաշրջանում» ծրագրի մաս, որը ֆինանսավորվում է Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամի կողմից:


26 Հունվարի 2022, Չորեքշաբթի

Վերջին հրապարակումները