Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 14-ին ժամը 14:00-ին Երևանում տեղի կունենա «Լեհաստան-Հայաստան-Կովկաս Տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, Գաբրիել Շերշենևիչի անվան Արևելյան իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչներ Միխալ Սադլովսկին, Մարեկ Ռեշուտան, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են գալու ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, «Լեհաստան - Հայաստան - Կովկաս տնտեսական համագործակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սոնա Քոլիկյանը և այլոք։
Սպասում ենք Ձեզ ներկա գտնվելու միջոցառմանը։
«Այս նախագիծը համաֆինանսավորվում է, ի թիվս այլոց, «Կրթություն հանուն ժողովրդավարության հիմնադրամի»՝ որպես «RITA - անցումներ տարածաշրջանում» ծրագրի մաս, որը ֆինանսավորվում է Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամի կողմից»:
Վերջին հրապարակումները